ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաղդադում հրթիռային հարվածի հետ կապված՝ Իրանի դեսպանին բողոք կներկայացվի

Բաղդադում հրթիռային հարվածի հետ կապված՝ Իրանի դեսպանին բողոք կներկայացվի

Բաղդադում Իրանի դեսպանին բողոք կներկայացվի երկրի տարածքում հրթիռային հարված հասցնելու համար: Այս մասին պաշտոնապես տեղեկացրել է Իրաքի Արտաքին գործերի նախարարությունը:

Նախարարության հայտարարության մեջ Իրանի կողմից արված քայլը որակվել է որպես «հանրապետության սուվերենության խախտում», և կոչ է արվել Իրաքը չվերածելու հաշիվների մաքրման համար նախատեսված պատերազմական գոտու, այլ աշխատել տարածաշրջանում առաջացած ճգնաժամի կարգավորման շուրջ:

  • Կիսվել: