ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության

Հրթիռակոծվել է Բաղդադի Կանաչ գոտում տեղակայված ԱՄՆ դեսպանատան շրջակայքը: Այս մասին գրում է Shafaq News լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը։

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունները լսվել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան անմիջական հարևանությամբ, շենքի ներսում հնչել են ազդանշաններ։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հրթիռ է արձակվել։

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ կառավարության աշխատակիցներին հրահանգել է հեռանալ Բաղդադից և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից՝ անվտանգության աճող սպառնալիքների պատճառով։ Պետքարտուղարությունը նաև կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ Իրաք մեկնելուց՝ հնարավոր սպառնալիքների թվում նշելով բռնությունն ու առևանգումը։

Հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ Իրաքի արևմտյան Անբար նահանգում ԱՄՆ Այն ալ-Ասադ ավիաբազայի հրթիռակոծման մասին։ Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարվածների շարքը սկսվել է, երբ Իրանի հետ կապված իրաքյան զինված խմբավորումները սպառնացել են հարձակվել ԱՄՆ օբյեկտներին, եթե Վաշինգտոնը միջամտի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտությանը:

  • Կիսվել: