շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բացահայտվել է կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհ

Բացահայտվել է կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհ

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել ևս մեկ ճանապարհով, տեղեկացնում է Journal of the American Medical Association-ը:

Ըստ գիտնականների՝ վիրուսը կարող է փոխանցվել կղանքից: ԱՄՆ-ում կորոնավիրուսով  հիվանդի մոտ եղել է աղիքային խանգարում, որից հետո վիրուսը հայտնաբերվել է կղանքում: Նման ախտանշաններ կան Ուհանի հիվնդանոցներից մեկի վիրուսակիրների 10 տոկոսի մոտ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ուստի հիմնական վտանգը մարդու հազն է և աղտոտված մակերեսների հետ շփումը:

  • Կիսվել: