Ազատագրված Ուկրաինան պետք է լինի Ռուսաստանի կազմում. Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր
Ազատագրված Ուկրաինան պետք է Ռուսաստանի մաս դառնա: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ պատգամավորը, մասնավորապես, ասել է. ՛՛Այսօր արդեն հանգիստ կարելի է մտածել այն մասին, որ ազատագրված Ուկրաինան պետք է Ռուսաստանի Դաշնության կազմում լինի։ Միայն այդպիսով հնարավոր կլինի աշխարհը փրկել պատերազմից, նացիզմից՛՛:
Հաղորդվում է նաև, որ Կիվան կարծիք է հայտնել նաև, որ մտնելով ՌԴ կազմ՝ Ուկրաինայի հասարակությունը կստանա լիարժեք զարգանալու հնարավորություն: