ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս պահին Գազայում չի գործում հրադադարի և հումանիտար հրադադարի ռեժիմը․ The Times of Israel

Այս պահին Գազայում չի գործում հրադադարի և հումանիտար հրադադարի ռեժիմը․ The Times of Israel

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ իրենք հրադադար չեն սահմանել Գազայի հատված մարդասիրական օգնություն տրամադրելու համար, երկուշաբթի օրը հաղորդում է The Times of Israel-ը:

«Այս պահին չկա հրադադար, որը թույլ կտա մարդասիրական օգնություն մատակարարել Գազայի հատվածին կամ օտարերկրացիների հեռանալը»,- ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ մերձավորարևելյան լրատվամիջոցները, հղում անելով Եգիպտոսի աղբյուրներին, հայտնել էին, որ Իսրայելը համաձայնել է հրադադարի ռեժիմը տեղական ժամանակով ժամը 9:00-ից մինչև 14:00-ն Եգիպտոսի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրի շրջանակներում:

  • Կիսվել: