երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահի դրությամբ Ղազախստանում կա ավելի քան 4400 բերման ենթարկված անձ

Այս պահի դրությամբ Ղազախստանում կա ավելի քան 4400 բերման ենթարկված անձ

Ղազախստանի իրավապահները բերման են ենթարկել ավելի քան 4400 մարդու, որոնք մասնակցել են անկարգություններին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ մի շարք շրջաններում շարունակվում են իրավապահ մարմինների օպերատիվ միջոցառումները, որոնք ուղղված հանցագործներին հայտնաբերելուն։

Այս պահի դրությամբ կա ավելի քան 4400 բերման ենթարկված։ Նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: