ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հարկադրված քայլ է. Պուտին

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հարկադրված քայլ է. Պուտին

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հարկադրված քայլ է: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողությանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Որևէ այլ հնարավորություն չէին թողել, որպեսզի այլ կերպ գործենք: Անվտանգության ոլորտում ստեղծել էին այնպիսի ռիսկեր, որ այլ միջոցներով հնարավոր չէր արձագանքել: Բոլոր փորձերը զրոյական արդյունք էին տալիս»:

Պուտինի խոսքով՝ որևէ հարցով անգամ մեկ միլիմետր հնարավոր չի եղել առաջ շարժվել:

  • Կիսվել: