շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այն ամենը, ինչ կուտակել էր Արևմուտքը, ոչնչացվել է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքով․ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար

Այն ամենը, ինչ կուտակել էր Արևմուտքը, ոչնչացվել է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության հետևանքով․ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության արդյունքում ոչնչացվել է այն ամենն ինչ կուտակել էին ԱՄՆ-ն, Արևմուտքը և սիոնիստները, գրում է parstoday.ir-ը:

Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է.-«Ինչ էլ որ ԱՄՆ-ն իր համար ​​ստեղծել էր քաղաքական գերիշխանություն և օգտվել էր փափուկ պատերազմից ու լրատվամիջոցներից, Ալ-Աղսայի փոթորկից հետո ամեն ինչ միանգամից փլուզվեց»:

Գեներալ Սալամին այսօր (երեքշաբթի) երկրի դասախոսների բասիջի գիտամշակութային ճակատի 30 հազար հոգանոց նիստում ունեցած ելույթում հավելել է,- «ԱՄՆ-ի, Արևմուտքի և սիոնիստների իրական ինքնությունն ու էությունը Ալ-Աղսայի փոթորկից հետո բացահայտվեցին ողջ աշխարհին»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը նաև նշել է-«Սիոնիստների տագնապն ու խուճապն ավելի մահացու է, քան այն, ինչ տեսնում եք Գազայում: Գազայի բնակիչները խաղաղ են և ոչնչից չեն վախենում»:

  • Կիսվել: