շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այցը վաղուց է նախապատրաստվում․Պեսկովն անդրադարձել է Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցին

Այցը վաղուց է նախապատրաստվում․Պեսկովն անդրադարձել է Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն, դրանք անհապաղ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Այցը վաղուց է նախապատրաստվում, մենք նույնպես սպասում ենք այս այցին: Սա կարևոր է և մենք սպասում ենք այդ շփումներին ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով»,- ասել է Պեսկովը։

Խոսելով առաջիկա բանակցությունների թեմաների մասին՝ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ «քննարկման ենթակա ընդհանուր թեմաները շատ են»։

«Դրանք նախևառաջ վերաբերում են մեր երկկողմ հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, կան բազմաթիվ հարցեր, որոնց պետությունների ղեկավարները ևս պետք է անդրադառնան»,- նշել է նա։

Միաժամանակ, ըստ Պեսկովի, միջազգային տարածաշրջանային գործերը նույնպես աննկատ չեն մնա Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների կողմից։

  • Կիսվել: