Ավստրալիայում ԱՄՆ ծովային հետևակայինների տեղափոխող ռազմական ուղղաթիռը կործանվել է
Ավստրալիայի հյուսիսում ԱՄՆ ծովային հետևակայիններ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել, հայտնում են երկրի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ դեպքը տեղի է ունեցել Predator's Run 2023 զորավարժությունների ժամանակ։
Ռազմական ուղղաթիռում գտնվող զինծառայողները փրկվել են: Երեք տուժած հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։