երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ՝ չնայած ցույցերին

Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ՝ չնայած ցույցերին

Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ, ինչպես նաև հրեական պետությունից սպառազինության անհրաժեշտ համակարգեր կգնի: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը։ 

Նախարարի խոսքով՝ Կանբերան «կշարունակի սպառազինության համակարգեր գնել Իսրայելից՝ չնայած առևտուրը դադարեցնելու պահանջներին»։

«(Խմբ.՝ Ավստրալիայի վարչապետ) Ալբանիզի կառավարությունն այժմ ավարտում է բանակի հետևակի մարտական ​​մեքենաների գնումը, որոնցում օգտագործվում են իսրայելական Elbit ընկերության տեխնոլոգիաները, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Մենք որոշում չենք ընդունել Իսրայելի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ և կշարունակենք ձեռք բերել սպառազինության և պաշտպանության լավագույն համակարգերը մեր զինվորների համար», - Մառլզի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախարարի հայտարարությունը հնչել է Մելբուռնում անցկացվող լայնածավալ հակապատերազմական ցույցերի ֆոնին։ Կազմակերպիչների տվյալներով՝ ակցիաներին մասնակցում է ավելի քան 3000 մարդ: Ցուցարարները դեմ են հանդես գալիս սեպտեմբերի 11-13-ը Մելբուռնում անցկացվող զենքի International Land Defence Exposition ցուցահանդեսին և պահանջում, որ Ավստրալիայի իշխանությունները դադարեցնեն Իսրայելի հետ առևտուրը, ինչպես նաև էմբարգո դնեն սպառազինությունների արտահանման վրա։

 

  • Կիսվել: