Ավիավթար՝ Ռուսաստանում․ կան զոհեր
ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել, հայտնում է Ria.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում:
Մինչ այս՝ հաղորդվում էր 4 զոհի և 15 տուժածի մասին: Նշվում է, որ օդանավում եղել է 20 մարդ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: