ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավդեևկայի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում, իսկ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում ուկրաինական չորս ԱԹՍ է ոչնչացվել

Ավդեևկայի ուղղությամբ թեժ մարտեր են ընթանում, իսկ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում ուկրաինական չորս ԱԹՍ է ոչնչացվել

Ռուսական ուժերն Ավդեևկա քաղաքի ուղղությամբ անցել են ակտիվ գործողությունների և մտադիր են գրավել ուկրաինական դիրքերը: Խաղաղ բնակիչներն արդեն տարհանվել են, տեղեկացնում են ԶԼՄ-ները: 

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ առաջնագծում թեժ մարտեր են՝ մասնավորապես Ավդեևկայի, Մարյինկայի և այլ ուղղություններում:

Իր հերթին ռուսական կողմը  հայտնում է, որ ՀՕՊ համակարգերը գիշերն ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի շրջանների տարածքում:

 

  • Կիսվել: