Ավարտվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նախագծի մշակումը
Եվրահանձնաժողովն ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մշակումը և այն ներկայացրել հաստատման։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։
«Կարող եմ հաստատել, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը փոխանցվել է անդամ երկրներին: Մշտական ներկայացուցիչների կոմիտեում (COREPER) դեսպանների առաջին քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի օրը», – ասել է նա՝ հրաժարվելով մեկնաբանել փաստաթղթի բովանդակությունը։ պատժամիջոցները։