Ավարտվել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը. այն տևել է 5 ժամ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումն ավարտվել է: Այն տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում և տևել է ավելի քան 5 ժամ, հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները հանդիպումն անցկացրել են Կոնստանտինովյան պալատում: Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են տնտեսության ոլորտում իրավիճակը, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:
Բելառուսի նախագահն ուշադրություն է հրավիրել Արևմուտքի կողմից շարունակվող ճնշումների վրա: Նա ընդգծել է, որ պատժամիջոցների պայմաններում երկրին հաջողվում է ոտքի վրա մնալ Ռուսաստանի հետ պահպանվող կապերի շնորհիվ:
Հավելենք, որ սա 2021 թվականին Պուտինի և Լուկաշենկոյի 4-րդ հանդիպումն էր: