շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱԹՍ-ների հարձակում է գրանցվել ՌԴ Վորոնեժի մարզում. տուժել է 4 մարդ

ԱԹՍ-ների հարձակում է գրանցվել ՌԴ Վորոնեժի մարզում. տուժել է 4 մարդ

ՌԴ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով չորս մարդ Է տուժել, ամբողջովին ավերվել է մի սեփական տուն: Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը Telegram ալիքում։
 
«Ուշադրությո՛ւն։ Վորոնեժում և Լիսկայի շրջանում ԱԹՍ-ի հարվածի անմիջական սպառնալիքի վերացում է կատարվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մարզում անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել Է չորսի», - նշել է Գուսևը։
Նրա խոսքով՝ Վորոնեժի երկու բնակչուհիներ հոսպիտալացվել են, ևս մեկին տեղում օգնություն է ցուցաբերվել։ Արվարձանում մի տղամարդ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բացի այդ, հրդեհի հետևանքով մեկ առանձնատուն ամբողջությամբ ավերվել է, ևս մի քանիսում վնասվել են պատերը, տանիքը և ապակիները: Արվարձանում բռնկված հրդեհը վնասել է նաև ավտոսրահը և գոմը: Հետևանքները ճշտվում են։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր ռուսական շրջանների վրա խոցել են 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

  • Կիսվել: