երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Աթենքը կոշտ է արձագանքել էգեյան որոշ կղզիների զինաթափման անհրաժեշտության մասին Անկարայի հայտարարություններին

Աթենքը կոշտ է արձագանքել էգեյան որոշ կղզիների զինաթափման անհրաժեշտության մասին Անկարայի հայտարարություններին

Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ջերմացումից՝ որպես հիմք ներկայացնելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հեռախոսազրույցը Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակցի՝ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, թե Դենդիասը զրույցի ժամանակ տեղեկություններ է ցանկացել ստանալ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցի մանրամասների վերաբերյալ։

Թուրքական ԶԼՄ-ներում քննարկվում են նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսի հայտարարությունները։

Վերջինս հայտարարել է, որ Թուրքիայի 4-րդ (Էգեյան) բանակը և Թուրքիան որպես պատերազմի պատճառ են տեսնում այն, որ Հունաստանն Էգեյան ծովում ընդլայնում է իր տարածքային ջրերը, ինչը Հունաստանի համար ռազմական սպառնալիք է։

Հունաստանի պաշտպանության նախարարը բացի այդ, կոշտ է արձագանքել թուրքական կողմի այն հայտարարություններին, թե որոշ էգեյան կզիներ պետք է զինաթափվեն։

«Հունաստանն իրավունք ունի կազմակերպել իր պաշտպանությունը, քանի դեռ սպառնալիք կա։ Եթե քեզ սպառնում են, չես կարող զինաթափվել»,-շեշտել է նա:

  • Կիսվել: