Աթենքում գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +72՝ ըստ Ցելսիուսի
Ուրբաթ օրը Աթենքում գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 72 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ ճանապարհների մակերևույթի ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի, հայտնել են Աթենքի ազգային դիտորդական կենտրոնից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Հունաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 40 աստիճան շոգ է՝ ըստ Ցելսիուսի: Ուրբաթ Հունաստանի մայրաքաղաքի գլխավերևում ջերմային պատկերը ֆիքսող անօդաչուների թռիչքներ են տեղի ունեցել՝ Աթենքի շրջանների քարտեզագրման համար, որոնք նպաստում են «քաղաքային ջերմային կղզու» ձևավորմանը:
Այս օդերևութաբանական երևույթը պայմանավորված է քաղաքային տարածքում ջերմաստիճանի բարձրացմամբ՝ դրան շրջապատող շրջանների համեմատ:
Այսպես՝ ջերմաչափիչ տեսախցիկի ֆիքսած ամենաբարձր ջերմաստիճանը կազմել է 72 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, միևնույն ժամանակ օդի ջերմաստիճանն այդ պահին Աթենքի կենտրոնում + 37 է եղել: