ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աթենիք կենտրոնում ռումբ է պայթել

Աթենիք կենտրոնում ռումբ է պայթել

Հունաստանի Աաշխատանքի հարցերով նախարարության շենքի մոտ՝ Աթենքի կենտրոնում, այսօր վաղ առավոտյան պայթուցիկ սարք է գործարկվել, տեղեկացնում է Reuters-ը:

Ինչպես հայտնել են Հունաստանի ոստիկանությունից՝ տուժածներ չկան:

Հունական թերթերից մեկն անհայտ անձի կողմից զանգ է ստացել, թե նախարարությունում ռումբ է տեղադրված: Թերթից այս մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որը պայթյունից առաջ շրջափակել է տարածքը:

Նշվում է, որ պայթյունը վնաս է հասցրել շենքին և կոտրել ապակիները:

 

  • Կիսվել: