ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխարհը պետք է արձագանքի հասարակության պառակտման փորձերին. Լավրով

Աշխարհը պետք է արձագանքի հասարակության պառակտման փորձերին. Լավրով

Ազգային, կրոնական կամ լեզվական հատկանիշով հասարակությունը պառակտելու փորձերը պահանջում են միջազգային հանրության ակտիվ արձագանքը։

Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Պաշտպանենք ապագան» խորագրով Մոսկովյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Եվրոպայում, և առաջին հերթին Ուկրաինայում և Բալթյան երկրներում ուժեղանում է ազգայնականության, հակասեմիտիզմի, ռուսատյացության դրսևորումը։ Մարդատյաց գաղափարների անթաքույց քարոզչություն է իրականացվում, ակտիվանում է նեոնացիստների, այլ արմատականների գործունեությունը», - ԱԳ նախարարի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ միջազգային հանրությունը չի կարող դա անուշադրության մատնել, եւ ռուսական դիվանագիտությունը պատրաստ է լայն համագործակցության՝ այդ խնդիրների լուծումը գտնելու համար:

  • Կիսվել: