Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին. Ջո Բայդեն
Միայն Ռուսաստանն է կրում պատասխանատվություն մահերի ու ավերածությունների համար, որ բերում է այդ հարձակումը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«ԱՄՆ-ն, իր դաշնակիցները եւ գործընկերները կպատասխանեն միասնական եւ վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- news.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա:
Նշենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին: