հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է գրեթե 23,5 մլրդ դոլարով

Աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է գրեթե 23,5 մլրդ դոլարով

Աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց կարողությունը հինգշաբթի ֆոնդային շուկաներում վաճառքների ֆոնին նվազել է գրեթե 23,5 մլրդ դոլարով: Այս մասին Forbes Real-Time-ի վարկանիշի տվյալները ներկայացրել է ՌԻԱ Նովոստի-ն:

Ամենամեծ կորուստները կրել Է Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը. նրա կապիտալը նվազել է 9,9 մլրդ դոլարով ՝ մինչեւ 162,1 մլրդ դոլար, արդյունքում նա կրկին հեռացել Է Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականից:

Երկրորդ տեղը վերադարձրել է Եվրոպայի ամենահարուստ մարդը՝ Louis Vuitton-ի սեփականատեր Բեռնար Առնոն: Նրա կարողությունը կրճատվել է 525 մլն դոլարով ՝ հասնելով 162,6 մլրդ դոլարի ։

Առաջին հորիզոնականում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նա կորցրել է 5,7 մլրդ դոլար, այժմ ունի 178,1 մլրդ դոլար:

Վարկանիշի չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (մինուս 287 մլն դոլար մեկ օրում) եւ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը (մինուս 1,9 մլրդ դոլար):

Տասնյակ ամենահարուստ միլիարդատերերից կարողությունը աճել է միայն ներդրող Ուորեն Բաֆեթի մոտ (գումարած 505 մլն դոլար). նա վեցերորդ տեղում է: Նրան հաջորդում են Լարի Էլիսոնը, Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը և Ամանսիո Օրտեգան ։

Bloomberg Billionaires Index (BBI) գործակալության հաշվարկած տվյալների համաձայն ՝ աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց կարողությունը երկուշաբթի օրը նվազել է 26,5 մլրդ դոլարով:

Այդ գործընթացները կապված են ամերիկյան ֆոնդային շուկաներում վաճառքների հետ ՝ գնաճային մտավախությունների լույսի ներքո պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին:

  • Կիսվել: