երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ասադը պատրաստ է հանդիպել  Էրդողանի հետ միայն Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո

Ասադը պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ միայն Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միայն Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո։ Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է  RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այն փուլին հասնելու հետ, երբ Թուրքիան հստակ ձևով և առանց որևէ անորոշության պատրաստ կլինի Սիրիայի տարածքից զորքերի ամբողջական դուրսբերմանը, աջակցություն ահաբեկչության դադարեցմանը և վերադարձ այն իրավիճակին, ինչ եղել է Սիրիայում պատերազմի մեկնարկից առաջ: Սա միակ տարբերակն է, որով կարող է կայանալ իմ հանդիպումը Էրդողանի հետ»,- Կրեմլում բանակցություններից հետո «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Ասադը։

Նրա խոսքով՝ Թուրքիան բացասական դեր է խաղացել Սիրիայում պատերազմում՝ աջակցելով Դամասկոսն ահաբեկչական համարող կազմակերպություններին և իր զորքերը մտցնելով Սիրիայի տարածք։ «Մեզ համար Թուրքիան օկուպացիոն պետություն է»,- ասել է Ասադը։

Նա նշել է Ռուսաստանի կարևոր դերը ինչպես սիրիական, այնպես էլ թուրքական կողմերի հետ լավ հարաբերություններ պահպանելու գործում։

«Մենք վստահում ենք ռուսական կողմին, քանի որ նա միջնորդի դեր է խաղացել այդ շփումները հեշտացնելու համար, այն շրջանակներում, որի վրա հիմնված է ռուսական քաղաքականությունը: Այդ հիմքերից են՝ հարգանք միջազգային իրավունքի հանդեպ, պետությունների ինքնիշխանության ճանաչում, մերժում ահաբեկչություն, հարգանք Սիրիայի տարածքային ամբողջականության և սիրիական պետության ինքնիշխանության նկատմամբ նրա տարածքում, անօրինական օտարերկրյա զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը Սիրիայից»,- ասել է Ասադը։

«Այդ նպատակով Ռուսաստանը համագործակցում է Սիրիայի հետ՝ փորձելով կարգավորել Ժնևի, Աստանայի և այլ քաղաքների տարածքները: Այս բոլորն ունեն մեկ նպատակ՝ վերականգնել կայունությունը Սիրիայում»,- ընդգծել է Ասադը:

  • Կիսվել: