Ասադն համընդհանուր համաներում է հայտարարել
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն օրենսդրական հրամանագիր է ստորագրել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 22-ը կատարված հանցագործությունների համընդհանուր համաներման մասին։ Այս մասին հայտնում է sana.sy կայքը:
Համաներումն ամբողջությամբ ազատում է զանցանքների, իրավախախտումների, զինվորական ծառայությունից խուսափելու, ինչպես նաև այլ հանցագործությունների համար նախատեսված պատժից։