Առնվազն 20 զոհ. Իտալիայում ներգաղթյալներ տեղափոխող նավակ է շրջվել
Իտալական Լամպեդուզա կղզու մոտակայքում մոտ 100 ներգաղթյալ տեղափոխող նավակ է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, իսկ մեկ տասնյակն անհայտ կորած է համարվում: Այս մասին այսօր հայտնել է Իտալիայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ֆիլիպո Ունգարոն, տեղեկացնում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ Լամպեդուզայի կենտրոն է տեղափոխվել 60 փրկված: Նրանք պատմել են, որ Լիբիայից դուրս գալու պահին նավակը տեղափոխում էր 92- 97 ներգաղթյալ:
Ունգարոյի խոսքով՝ իշխանությունները հայտնաբերել են 20 մարմին և փնտրում են ևս 12-17 ողջ մանցածների: Անհասկանալի է, թե որքան ժամանակ են ներգաղթյալները գտնվել ծովում:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ այս տարի Միջերկրական ծովի կենտրոնական հատվածով վտանգավոր անցման ժամանակ մահացել է 675 ներգաղթյալ՝ չհաշված վերջին դժբախտ դեպքը:


