շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առնվազն 10 մարդ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 10 մարդ է զոհվել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 10 մարդ է զոհվել երեքշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է TASS գործակալությունը։

Ինչպես գործակալությանը պատմել է երկրի անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրները, զոհվածների 10 մարմինները տեղափոխել են բուժհաստատություններ:

Ավելի վաղ լիբանանյան «Կարմիր խաչ» ընկերությունը հայտնել էր, որ քաղաքի տարբեր շրջաններից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ: «Շատ վիրավորներ կան, նրանց շտապ օգնություն է ցուցաբերվում», - հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը:

Al Arabiya հեռուստաալիքն իր հերթին տեղեկացրել է պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին:

  • Կիսվել: