շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արգենտինայում ավիաշոուի ժամանակ ակրոբատիկ ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Արգենտինայում ավիաշոուի ժամանակ ակրոբատիկ ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Արգենտինայի Կորդովա նահանգում անցկացվող ավիաշոուի ժամանակ Bell Ville ավիակումբի թռիչքուղու վրա շաբաթ օրը երկտեղանոց ակրոբատիկ ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, տեղեկացնում է Infobae-ն։

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհվել է երկու տղամարդ՝ երկուսն էլ Սանտա Ֆե նահանգից։ Նրանց անուններն ու տարիքը առայժմ չեն հրապարակվում։

Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ միջոցառման ընթացքում։ Միջոցառումը սկսվել է կեսօրից հետո՝ պարաշյուտային շոուով և ցուցադրական ելույթներով, իսկ օրվա ընթացքում նախատեսված էին տարբեր ցուցադրական ներկայացումներ։

 

  • Կիսվել: