երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Արգենտինայի նախագահն Իտալիայի քաղաքացիություն է ստացել՝ իր նախնիների իտալական ծագման հիման վրա

Արգենտինայի նախագահն Իտալիայի քաղաքացիություն է ստացել՝ իր նախնիների իտալական ծագման հիման վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քաղաքացիություն է տրամադրել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Դեկտեմբերի 13-ին Միլեյը այցելել է Իտալիա՝ մասնակցելու Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպմանը և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ամենամյա համագումարին։Միլեյը ստացել է իտալական քաղաքացիություն՝ իր նախնիների իտալական ծագման հիման վրա։

Պարզվել է, որ նրա պապն ու տատը հայրական գծով եղել են Կալաբրիայի՝ Իտալիայի հարավային շրջանի բնակիչներ, ովքեր հետագայում գաղթել են Արգենտինա։

 

  • Կիսվել: