հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Արևմուտքը սկսել է գիտակցել, որ առանց ՌԴ-ի և Բելառուսի՝ Եվրոպայում անվտանգություն կառուցելն անհնար է. Լավրով

Արևմուտքը սկսել է գիտակցել, որ առանց ՌԴ-ի և Բելառուսի՝ Եվրոպայում անվտանգություն կառուցելն անհնար է. Լավրով

Արևմուտքի որոշ երկրներ սկսում են գիտակցել առանց Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության ճարտարապետության կառուցման անհնարինությունը և սկսել են մտածել ճգնաժամից հետո ապագայի մասին: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այնտեղ ավելի ու ավելի շատ առողջ մարդիկ են հայտնվում, որոնք արդեն սկսել են մտածել համաեվրոպական համագործակցության մասին։ Ես չգիտեմ, թե ինչ համագործակցության մասին է խոսքը: Ներկա պայմաններում դժվար է պատկերացնել դա՛՛:

Լավրովի խոսքով՝ փաստ է, որ առանց Ռուսաստանի և Բելառուսի անվտանգություն կառուցելն անհնար է:

  • Կիսվել: