երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արևմուտքը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ. Մակրոն

Արևմուտքը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ. Մակրոն

Արևմուտքը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրացումից։ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում մեկնարկելով Ուկրաինայի աջակցությանն ուղղված համաժողովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ նրա ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի թվիթերյան էջում:

«Մենք բոլորս համախմբված ենք այն հարցում, որ չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ»,ասել է Մակրոնը:

Նա նաև ընդգծել է, որ մտադիր են շարունակել վերահսկողության տակ պահել իրավիճակը, ինչպես արել են երկու տարվա ընթացքում:

  • Կիսվել: