Արևմուտքը մեծացնում է տեղեկատվական ճնշումը Ռուսաստանի վրա՝ ռուսական հասարակությունը պառակտելու համար. Շոյգու
Արևմուտքը մեծացնում է տեղեկատվական ճնշումը Ռուսաստանի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ժողովրդի միասնությունը թուլացնելու համար մեծանում է տեղեկատվական ճնշումը, իրականացվում է հասարակական գիտակցության մանիպուլյացիա, խթանվում են բացասական սոցիալական գործընթացները, աղավաղվում է պատմությունը»:
Շոյգուի խոսքով՝ Արևմուտքն ուժեղացրել է ռուսական հասարակությունը պառակտելու, դրանում ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունները սրելու փորձերը:
«Արևմուտքը, փորձելով պահպանել աշխարհում գերիշխանությունը, այլ պետություններին պարտադրում է կարգ, որը հիմնվածէ այսպես կոչված «կանոնների» վրա, կազմակերպում է գունավոր հեղափոխություններ, մշակում է ահաբեկչական խմբավորումների ստեղծումը:
Բացի այդ, հենց Արևմուտքն է նպաստում ֆաշիզմի և նացիզմի վերածնմանը, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։
Այդ ամենն արվում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու, նրա ինքնիշխանությունը ոչնչացնելու, սեփական շահերին ստորադասելու փորձերով։ Հատուկ ռազմական գործողության անցկացման ֆոնին Արևմուտքում հատուկ ազդակ ստացան հակառուսական հռետորաբանությունը, ռուսատյացությունը, ես կասեի՝ հիստերիան, մեր երկրի, մեր պատմության վերաբերյալ»,-ասել է Շոյգուն։