հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արևմուտքը 6 օրում Կիևին փոխանցել է 17 000 միավոր հակատանկային զինատեսակ. The New York Times

Արևմուտքը 6 օրում Կիևին փոխանցել է 17 000 միավոր հակատանկային զինատեսակ. The New York Times

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն վեց օրվա ընթացքում Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինային տրամադրել են ավելի քան 17 000 հակատանկային զինատեսակ, գրում է The New York Times-ը։

Հաղորդվում է, որ առաքումները ներառել են Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք մեծ ռազմական բեռնատար ինքնաթիռներով թռչել ն Լեհաստանի և Ռումինիայի սահմաններով՝ ցամաքային ճանապարհով Կիև և այլ քաղաքներ տեղափոխելու համար:

Նաև, թերթը, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ Վաշինգտոնը Կիևին է հանձնել հատուկ տեխնիկա, որի օգնությամբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կարող են ապահով բանակցել։

  • Կիսվել: