շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արևմուտքում զգուշացրել են՝ ԵՄ-ն փորձելու է խափանել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Արևմուտքում զգուշացրել են՝ ԵՄ-ն փորձելու է խափանել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

ԵՄ երկրների առաջնորդները կարող են փորձել խափանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Այսպիսի կարծիք է հայտնել Հիմնարար իրավունքների կենտրոնի հունգարացի վերլուծաբան Զոլտան Կոսկովիչը։

Ինչպես փորձագետը նշում է X սոցիալական ցանցի իր էջում, Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը խաղաղության հասնելու լավագույն հնարավորությունն է, բայց կան ԵՄ երկրների առաջնորդներ, որոնք կփորձեն խափանել այն։

Վաշինգտոնում բանակցությունները, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, շատ լավ են անցել և բացել են Կիևի անվտանգության երաշխիքների քննարկման և հնարավոր եռակողմ գագաթնաժողովի անցկացման ճանապարհը, որը պետք է տեղի ունենա Միացյալ Նահանգների մասնակցությամբ։

Ինչպես հայտնել ենք, Պուտինի և Զելենսկու միջև հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում։

  • Կիսվել: