ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արևմուտքի պատժամիջոցները քիմիական զենքից տուժածներին զրկել են դեղերին և բժշկական պարագաներին հասանելիությունից. Նաջաֆի

Արևմուտքի պատժամիջոցները քիմիական զենքից տուժածներին զրկել են դեղերին և բժշկական պարագաներին հասանելիությունից. Նաջաֆի

Իրանի իրավական և միջազգային հարցերի փոխնախարարը Հաագայում Քիմիական զենքի կոնվենցիայի վերանայմանը նվիրված համաժողովում հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցները զրկել են Իրանում քիմիական զենքից տուժածներին անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների հասանելիությունից, գրում է parstoday.ir-ը:

Ռեզա Նաջաֆին այսօր ասել է,-«Ցավալի է, որ այս սիրելի անձնուրացները երկու անգամ դարձել են արևմտյան որոշ պետությունների գործողությունների զոհը: Մեկ անգամ այն ​​պատճառով, որ այս պետությունները պարտադրված պատերազմի ժամանակ Սադամի վարչակարգին ուղարկեցին նյութեր և տեխնոլոգիաներ քիմիական զենքի արտադրության համար, և երկրորդ անգամ՝ նույն պետությունների սահմանած պատժամիջոցների պատճառով: Այս անգամ նրանք պատժամիջոցներ կիրառելով Իրանի նկատմամբ, կանխել են քիմիական զենքից տուժածների հասանելիությունն իրենց անհրաժեշտ դեղերին ու բժշական սարքավորումներին»:

Ռեզա Նաջաֆին հավելել է. «Որպես ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքի ամենամեծ զոհը, Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշ անդամ երկրների կողմից այս կազմակերպության անկախ անդամների դեմ ցանկացած պատժամիջոցի կիրառումը հակասում է միջազգային իրավունքին և Քիմիական զենքի կոնվենցիային»:

Նաջաֆին նաև ընդգծել է պատժամիջոցների անօրինականությունն ու անմարդկային բնույթը և պահանջել դրանք անհապաղ չեղարկել։

 

  • Կիսվել: