Արևմուտքի խաբեության քննադատությունից մինչև ռուսական ներխուժմանը չաջակցելը. Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցը «Շպիգել»-ին
Գերմանիայի գործող կառավարությունը խախտել է մարդու իրավունքների սկզբունքները, գրում է parstoday.ir-ը:
Հոկյտեմբերի 28-ին Իրանում մահապատժի ենթարկվեց «Թոնդար» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդը։ Խմբավորումը մի շարք ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրանում, որոնց հետևանքով նահատակվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։ Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ գերմանական «Շպիգել» թերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Շարմահդն ընդունել է Շիրազի մզկիթում իրականացված պայթյունի պատասխպանատվությունը, որի հետևանքով զոհվեց 14, վիրավորվեց ավելի քան 200 մարդ»։ Արաղչին հավելել է․ «ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների հետ հարցազրույցներում Շարմահդը հպարտորեն պատմում էր այս պայթյունի մասին, նշելով, որ ինքը պատերազմ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։
Նշելով, որ Շարհմահդի կողմից 14 իրանցիների սպանությունն ապացուցված է, նախարարը հավելել է․ «Որպես իրանցի՝ նա ձերբակալվել և տեղափոխվել է Իրան և դատապարտվել մահապատժի արդար դատավարության արդյունքում»։ Անդրադառնալով Գերմանիայի և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններին, Արաղչին նշել է․ «Իսրայելի ռեժիմը Գազայում սպանել է մոտ 50 հազար հոգու, իսկ Գերմանիայի կառավարությունը ոչ մի դատապարտող հայտարարություն չի արել»:Նշելով, որ Գերմանիայի գործող կառավարությունը խախտել է մարդու իրավունքների բոլոր չափանիշներն Արաղչին ասել է․ «Բեռլինը մի կողմից զենք է տրամադրում Սիոնիստական ռեժիմին, դառնալով Գազայի ու Լիբանանի ժողովրդի կոտորածի մեղսակիցը, մյուս կողմից աջակցում է 14 մարդու սպանության համար պատասխանատու ահաբեկչին»։
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է․ «Ես կասկածի տակ եմ դնում ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրենրի գործողությունները, քանի որ դրանք ամբարտավանություն են։
Երբ ձերբակալվում է որևէ գերմանացի, ասում եք, թե նա հաստատ գերի է, անտեսելով նրա հանցանքը։ Սակայն երբ դուք եք որևէ մեկին ձերբակալում, հավատում եք, որ դա արդարադատություն է։ Եվրոպան իրեն համարում է արդարադատության մարմնացում, իսկ մյուս դատարանները համարում է անարդար։ Դա մարդկային գիտակցությանն ուղղված վիրավորանք է։ Եվ Եվրոպայի վարած այդ քաղաքականությունը իրավիճակը հասցրել է այս տեղին։ Դուք Գազայում սպանված 50 հազար մարդկանց համար այդքան մեծ աղմուկ չբարձրացրեցիք, որքան Շարմահդի համար»։
Գերմանիան չի դատապարտել Գազայում 50 հազար մարդու սպանությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Իսրայելը Գազայում սպանեց 50 հազար հոգու, սակայն մենք չտեսանք, որ Գերմանիայի կառավարությունը թեկուզ թեթև դատապարտող հայտարարություն անի, ԱԽ Մարդու իարվունքների բանաձև ներկայացնի, Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի կամ փակի Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի ներկայացուցչությունները։ Սրանք բոլորը երկակի ստանդարտներ են»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: