հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արևմուտքի հիմնական նպատակն է՝ ոչնչացնել Ռուսաստանը՝ որպես անկախ գործոն համաշխարհային ասպարեզում. Լավրով

Արևմուտքի հիմնական նպատակն է՝ ոչնչացնել Ռուսաստանը՝ որպես անկախ գործոն համաշխարհային ասպարեզում. Լավրով

Արևմուտքը հասկանում է, որ չի կարող կործանել Ռուսաստանին որպես ինքնուրույն միավոր համաշխարհային ասպարեզում, բայց այդ մասին բացահայտ չեն խոսում՝ ընտրությունների նախօրեին իրենց վարկանիշը կորցնելու մտավախությունից ելնելով: Այս մասին Առաջին ալիքի ՛՛Մեծ խաղ՛՛ հաղորդման ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Մոսկվան նախկինում հույս ուներ, որ Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում ելնում է պրագմատիզմից, և դա արդյունավետ է էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, սարքավորումների մատակարարման ոլորտներում։

՛՛Այնուհետև Ռուսաստանի Դաշնությունը որպես դրական գործոն ճանաչեց այդ ժամանակ գոյություն ունեցող՝ Եվրոպայի հետ աճող փոխկախվածությունը և կարծում էր, որ դա ամրապնդում է ընդհանուր անվտանգությունը և նվազեցնում ռազմական հակամարտության հնարավորությունները: Բայց Արեւմուտքը, ընդհանուր առմամբ, համաձայնեց այս առճակատմանը՝ հանուն հիմնական նպատակի, որն այժմ միանգամայն պարզ է՝ ոչնչացնել Ռուսաստանը՝ որպես անկախ գործոն համաշխարհային ասպարեզում։

Հասկանալի է, որ հիմա նրանք գիտակցում են այս նպատակի պատրանքային բնույթը, բայց դա չեն կարող ասել՝ ընտրական փուլերի նախօրեին 180 աստիճանով շրջվելով իրենց ընտրողների առաջ՝ առանց դեմքը և հեղինակությունը կորցնելու վտանգի։ Բայց դա նրանց մեջ խորապես արմատավորված է»,- ասել է Լավրովը:

  • Կիսվել: