երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար կազատազրկվեն Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամները

«Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» հայտարարության համար կազատազրկվեն Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամները

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհրդի նախկին անդամները 2021թ. ապրիլի 24-ին «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» վերնագրով հայտարարություն էին կատարել, որի առնչությամբ բացվել էր դատական գործ։

Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։

Մասնավորապես «Թուրքիայի Հանրապետություն պետությունը բացահայտ նվաստացնելու» մեջ մեղադրվող ԺԴԿ-ի նախկին անդամների՝ Ալփ Ալթինօրսի, Ջելալեթթին Ջանի, Հուսեյն Թաքայի, Մահֆուզ Գյուլերյուզի, Վելի Սաչըլըքի, Էմին Օրհանի, Նաջի Սյոնմեզի, Սալիմ Քափլանի, Սամեթ Մենգյուչի, Սուլթան Օզջանի, Շազիե Քյոսեի և Թունջեր Բաքիրհանի համար խափանման միջոց է ընտրվել 5 ամիս ազատազրկումը, տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:

 

  • Կիսվել: