երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում ժողովրդի ճանապարհը փակած երիտասարդներին ուղարկեք Թուրքիա՝ փրկելու փլատակների տակ մնացածներին․ ադրբեջանցի ընդդիմադիր

Արցախում ժողովրդի ճանապարհը փակած երիտասարդներին ուղարկեք Թուրքիա՝ փրկելու փլատակների տակ մնացածներին․ ադրբեջանցի ընդդիմադիր

Ադրբեջանցի բլոգեր, «Diktator TV» նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն խորհուրդ է տալիս Արցախը արգելափակող ադրբեջանցի «էկոակտիվիստներին» ուղարկել Թուրքիա։

«Անխելք բռնապետ Ալիևին ասեք, որ Ղարաբաղում ժողովրդի ճանապարհը փակած երիտասարդներին ուղարկի Թուրքիա՝ փրկելու փլատակների տակ մնացած ժողովրդին, թող ժողովուրդը խաղաղ ապրի, դու դա չես անի, Ալիև, որովհետև դու ես մարդկության թշնամին»,- թվիթերում գրել է Ջալիլզադեն։

  • Կիսվել: