ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առայժմ չգիտենք ընթացակարգի մասին. Պեսկովը` Գորբաչովի թաղմանը Պուտինի մասնակցության մասին

Առայժմ չգիտենք ընթացակարգի մասին. Պեսկովը` Գորբաչովի թաղմանը Պուտինի մասնակցության մասին

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հուղարկավորությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին տեղեկություններ դեռ չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռ չգիտենք, թե ինչ կլինի, ինչ ընթացակարգ կլինի։ Դա նաև կախված կլինի հարազատների և մտերիմների ցանկություններից: Այդ մասին առայժմ տեղեկություն չկա»,-ասել է նա.

Պեսկովը նաև նշել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի պետական մակարդակով հուղարկավորության կազմակերպման մասին որոշում դեռևս չի կայացվել: Այդ հարցը կորոշվի այսօր։

  • Կիսվել: