ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատ լեռը պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար. թուրք նահանգապետ

Արարատ լեռը պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար. թուրք նահանգապետ

Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլn ասել է, որ Արարատ լեռը դեկտեմբեր ամսին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար, տեղեկացնում է Anadolu-ն:

Նահանգապետ Վարոլը նշել է, որ Արարատ լեռան մոտակայքում սպորտային գործունեություն ծավալելու, հատկապես լեռնագնացություն կազմակերպելու հետ կապված խնդիրներ կան, որոնց արագ լուծման ուղղությամբ սկսվել են աշխատանքներ տարվել «Արևելյան Անատոլիայի»  զարգացման գործակալության կողմից։

Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից արդեն իսկ խմբեր են ուղարկվել Արարատ լեռան մերձակա տարածք, որոնք, տեխնիկական աշխատանքներ իրականացնելով, պարզել են այնտեղ լեռնադահուկային հանգստավայրեր կառուցելու նպատակահարմարությունը։

 

  • Կիսվել: