Առանց ծնողների հսկողության մնացած 14 երեխա Ռուսաստանից ուղարկվել է Ուզբեկստան
Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, համագործակցելով Ուզբեկստանի ներքին գործերի և առողջապահության նախարարության հետ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի անչափահասների ժամանակավոր խնամքի և խնամակալության հաստատության պատասխանատու աշխատակիցները հայրենիք են ուղարկել Ուզբեկստանի քաղաքացի 14 երեխայի, որոնք մնացել են առանց ծնողների և օրինական ներկայացուցիչների հսկողության և սոցիալական պաշտպանության կարիք ունեն, հայտնում է Dunyo լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ երեխաների մեծ մասի ծնողները նախկինում արտաքսվել են Ռուսաստանից՝ երկրում գտնվելու կանոնների խախտման պատճառով։ Գլխավոր հյուպատոսությունը երեխաներին տվել է համապատասխան փաստաթղթեր՝ հայրենիք վերադառնալու համար։