կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առանց Իրանի համաձայնության, տարածաշրջանում որևէ հավասարում իրականություն չի դառնա. Ռայիսի

Առանց Իրանի համաձայնության, տարածաշրջանում որևէ հավասարում իրականություն չի դառնա. Ռայիսի

Նշելով, որ Իրանի փառապանծ ժողովուրդն իսլամական հեղափոխության միջոցով իր օրակարգում ներառել է բռնակալության ու գաղութատիրության դեմ պայքարն ԻԻՀ նախագահը նշել է. «Առանց Իրանի համաձայնության, տարածաշրջանում որևէ հավասարում իրականություն չի դառնա», գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրն Իրանում Իմպերիալիզմի դեմ պայքարի օրվան նվիրված երթի ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ն այսօր իմպերիալիզմի խորհրդանիշն է, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «ԱՄՆ-ն լավ գիտի, որ Իրանը տարածաշրջանում ազդեցություն ունի, և որ առանց Իրանի համաձայնության, տարածաշրջանում որևէ հավասարում իրականություն չի դառնա»:

Նշելով, որ իսլամական Իրանը շարժվեց տարածաշրջանն ԱՄՆ-ից պաշտպանելու ուըղղությամբ, իսկ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին դարձավ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշը, Ռայիսին հավելել է. «Մենք տեսնում ենք թե դուք ինչ արեցիք Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների հետ ազատության անվան տակ: Մենք տեսնում ենք այդ երկրների պայմանները, տեսնում ենք, թե ինչպես եք ստրկացրել ազգերին ազատության և ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, սակայն իմացեք, որ ինչպես մի շարք երկրների, այդ թվում՝ Սիրիայի դեպքում, Իրանում նույնպես դա հնարավոր չէ»:

Արձագանքելով Ջո Բայդենի՝ Իրանում անկարգություններին հովանավորող հայտարարություններին, Ռայիսին նշել է, որ ԱՄՆ-ն ​​առաջատար է պատերազմների և արյունահեղության մեջ և ոտնահարում է ազգերի շահերը՝ իր շահերն ապահովելու համար: Նրա խոսքով. «ԱՄՆ նախագահն ասաց, թե իրենք ցանկանում են ազատել Իրանը, բայց Իրանը 43 տարի առաջ ազատվեց և այլևս նարնց գերին չէ ու երբեք այլևս «կթու կով» չի լինի»:

Նշելով, որ իմպերրիալիզմի ոգին չի կարող համատեղվել ժողովրդի խոսքի ու քվեի հետ, և թվարկելով Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումները բժշկության, պատվաստանյութերի և տիեզերական արդյունաբերության ոլորտներում, Ռայիսին հավելել է. «Իրանցի երիտասարդները տարածաշրջանում և աշխարհում առաջատար են և Իրանի զարգացումն ու առաջընթացը չեն դանդաղի սպառնալիքներով և պատժամիջոցներով»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանի հզորությունը միայն հրթիռների ու ռազմական հզորության մեջ չէ, մեր հզորությունը նոյեմբերի 4-ի երթին միլիոնավոր մարդկանց ներկայությունն է»:

  • Կիսվել: