չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Առաջին հերթին պետք է կանխել Ուկրաինայում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը. Չինաստանի նախագահ

Առաջին հերթին պետք է կանխել Ուկրաինայում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը. Չինաստանի նախագահ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես մտահոգիչ, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ առցանց հանդիպման ժամանակ կոչ է արել ՛՛առավելագույն զսպվածություն ցուցաբերել՛՛

Չինաստանի նախագահի խոսքով՝ առաջնահերթությունը պետք է լինի Ուկրաինայում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը կանխելը: Նա հավելել է, որ երեք երկրները պետք է համատեղ աջակցեն Ռուսաստանի և Ուկրաիայի միջև խաղաղ բանակցություններին։

 

  • Կիսվել: