երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Առաջին ընտրությունները Լիբանանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարից հետո

Առաջին ընտրությունները Լիբանանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարից հետո

Գրեթե 10 տարի անց լիբանանցիները մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը։ Այն առաջինն է Իսրայելի և «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման միջև հրադադարի համաձայնությունից հետո։

Քվեարկության առաջին փուլը սկսվել է կիրակի՝ Լեռնային Լիբանանի շրջաններում, ներառյալ Բեյրութի ավերված հարավային արվարձանները, որտեղ գտնվում են «Հըզբոլլահի» կենտրոնակայանն ու նրա ղեկավարության մեծ մասը, և որտեղ անցյալ տարի իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանվել էր խմբավորման վետերան առաջնորդ Հասան Նասրալլան:

Սպասվում է, որ «Հըզբոլլահը» և շիաների «Ամալ շարժում» կուսակցությունը կստանան ձայների մեծամասնությունը տեղական խորհուրդների ու քաղաքապետների ընտրություններում՝ Բեյրութի հարավային արվարձաններում:

Քաղաքապետարանի ընտրությունը պետք է տեղի ունենար մի քանի տարի առաջ, սակայն կառավարությունն այն երեք անգամ հետաձգել է, այդ թվում՝ բյուջետային միջոցների սղության պատճառով։

Ֆինանսական դժվարություններ ունեցող Լիբանանի կառավարությունը փորձում է միջազգային հիմնադրամներ ներգրավել երկրի վերականգնման գործընթացին, որը Համաշխարհային բանկի գնահատականներով՝ կարժենա ավելի քան 9,7 միլիարդ եվրո։

  • Կիսվել: