հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի զենքի և տեխնիկայի գնումն ու առաքումը մի երկրի, որը ենթարկվում է հարձակման

Առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի զենքի և տեխնիկայի գնումն ու առաքումը մի երկրի, որը ենթարկվում է հարձակման

Ռուսական լայնածավալ ներխուժման ֆոնին Եվրամիությունը կֆինանսավորի Ուկրաինայի համար սպառազինության գնումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը։ «Առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի զենքի և տեխնիկայի գնումն ու առաքումը մի երկրի, որը ենթարկվում է հարձակման»,- ասել է նա։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը կօգտագործվի Ուկրաինային զենքի, վառելիքի, պաշտպանիչ և բժշկական սարքավորումների մատակարարման ֆինանսավորման համար։
 
«Եվս մեկ տաբու հանվեց՝ տաբուն այն մասին, որ ԵՄ-ն պատերազմի ժամանակ զենք չի տրամադրում: Այո, մենք դա անում ենք: Այս պատերազմը պահանջում է մեր մասնակցությունը՝ ուկրաինական բանակին աջակցելու համար: Մենք ապրում ենք աննախադեպ ժամանակաշրջանում», – ասել է Բորելը:
 

Նա նաև ասել է, որ հանձնարարել է ստեղծել ուկրաինական բանակի խնդրանքների համակարգման մեխանիզմ, որպեսզի դաշինքի անդամ երկրներն ավելի արդյունավետ արձագանքեն դրանց։

  • Կիսվել: