երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը. Բորտնիկով

Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը. Բորտնիկով

Երևանը խնդրել է դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, այս որոշումն ընդունված է, հաստատել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

Նա հավելել է, որ որոշ սահմանապահներ կմնան, նրանք կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի ու Իրանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը», - ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: