Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակին տեղեկացրել է Լիբանանի վերաբերյալ համաձայնագրի կետի մասին
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին տեղեկացրել է փոխըմբռնման հուշագրի այն դրույթի մասին, որը վերաբերում է Լիբանանում մարտական գործողությունների դադարեցմանը։
Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը, Արաղչին հայտարարել է, որ այդ կետը «պետք է իրականացվի և կիրառվի բառացիորեն անմիջապես՝ առաջին իսկ օրվանից և ամբողջ 60-օրյա բանակցային ժամանակահատվածում»։
Նա ընդգծել է, որ այդ դրույթի պահպանման ապահովումը Միացյալ Նահանգների և փոխըմբռնման հուշագրի մյուս երաշխավորների պարտականությունն է։



