Արաբական երկրները Գազայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել
Արաբական երկրները Գազայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Ինչպես հաղորդվում է՝ համատեղ հայտարարության մեջ Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Մարոկկոյի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարները նշել են, որ ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում օրենքը խախտելը և պաղեստինցիների իրավունքներն անտեսելը։
Նրանք նաև դատապարտել են Գազայի հատվածում քաղաքացիների բռնի տեղահանումն ու հավաքական պատիժը։
Նախարարները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել են կողմերին պարտավորեցնել անհապաղ դադարեցնել կրակը։