երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արաբ և մուսուլման օգտատերերը դժգոհ են Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումների պատճառով

Արաբ և մուսուլման օգտատերերը դժգոհ են Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումների պատճառով

Սոցցանցերի արաբ և մահմեդական օգտատերերը դժգոհ են Ադրբեջանից՝ Իսրայելին նավթի շարունակական մատակարարման պատճառով նույնիսկ Գազայի հատվածում ռազմական գործողությունների օրերին, գրում է Militarist Telegram ալիքը։

«Ըստ առկա տվյալների՝ ընդամենը մի քանի օր առաջ մեկ միլիոն բարել ադրբեջանական նավթով լցանավը շարժվել է դեպի Էյլաթ նավահանգիստ։ Ադրբեջանական նավթը խողովակաշարով մատակարարվում է Թուրքիա, իսկ այնտեղից ծովով արտահանվում Իսրայել։

Վերջին օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած կոշտ խոսքերից հետո Անկարայում նույնպես կոչեր են հնչում դադարեցնել նավթի մատակարարումները Իսրայելին։ Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը կոչ էր արել ՕՊԵԿ-ի երկրներին նավթի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ, սակայն նրանք չարձագանքեցին։

Նախկինում հրապարակված տվյալների համաձայն՝ ադրբեջանական նավթը կազմում է Իսրայելի նավթի ներմուծման մոտ 10%-ը»,- նշվում է զեկույցում։

  • Կիսվել: