շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ապրանքների համաշխարհային առևտրի կրճատումը կազդի ԵԱՏՄ տնտեսության վրա․ Ղազախստանի վարչապետ

Ապրանքների համաշխարհային առևտրի կրճատումը կազդի ԵԱՏՄ տնտեսության վրա․ Ղազախստանի վարչապետ

Ապրանքների համաշխարհային առևտրի կրճատումն անխուսափելիորեն կազդի ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։

«2025 թվականի արդյունքներով ապրանքների համաշխարհային առևտուրը կարող է կրճատվել 0,2%-ով՝ ակնկալվող աճի փոխարեն։ Սա անխուսափելիորեն կազդի ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գնահատականներով, առաջիկա տարիներին հնարավոր է համաշխարհային ցուցանիշների աճի դանդաղում»,- ասել է Բեկտենովը։

  • Կիսվել: